Լևանդովսկի. Տրանսֆերների ենք սպասում, այլապես դժվար կլինի պայքարել տիտղոսների համար

15:58 17.07.2019

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հույս է հայտնել, որ ակումբը մի քանի ուժեղ հարձակվողներ կգնի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Եթե ուզում եք բարձր մակարդակով խաղալ ու տիտղոսներ նվաճելու հույս ունենալ, ապա պետք է կազմն ուժեղացնեք: Ահա թե ինչու մենք սպասում ենք տրանսֆերների, հակառակ պարագայում մեզ համար դժվար է լինելու տիտղոսի համար պայքարելը: Հուսով եմ՝ ղեկավարությունն ու տրանսֆերների ուղղությամբ է աշխատող մարդիկ մեր կազմը կուժեղացնեն ինչպես երիտասարդ ֆուտբոլիստներով, այնպես էլ այնպիսիներով, որոնք աշխարհի լավագույններից են: Հուսով եմ, որ դա տեղի կունենա մոտ օրերս», - Լևանդովսկու խոսքերն է մեջբերել Sport.de-ն:

Այս ամառ «Բավարիան» տրանսֆերների վրա ծախսել է 118 մլն եվրո. թիմի նորեկներն են Լուկաս Էրնանդեսը (118մլն եվրո) և Բենժամեն Պավարը (35մլն եվրո), ինչպես նաև հարձակվող Յան-Ֆիտե Արպը (3մլն եվրո):

Share |

Լրահոս

Loading...