Դե Լիգտը ժամանել է Յուվենտուս՝ բուժզննման

11:44 17.07.2019

«Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտը ժամանել է «Յուվենտուս»՝ բուժզննման: Ֆուտբոլիստի ժամանման տեսանյութը հրապարակվել է «Յուվենտուսի» թվիթերյան էջում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը Դե Լիգտի տրանսֆերը համաձայնեցրել է 75 մլն եվրոյով: Հոլանդացին կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա հետ կնքվելու է 5 տարվա համաձայնագիր:

19-ամյա Մաթեյսն «Այաքսի» սան է: Անցած մրցաշրջանում նա ակումբային մակարդակում 55 խաղ է անցկացրել, որոնցում դարձել է 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

«Այաքսի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: Այս պահին տրանսֆերային պատուհանում նրա արժեքը 75 մլն եվրո է:

Share |

Լրահոս

Loading...