Մակեդոնիայի գլխավոր մարզիչն՝ Ալաշկերտի հետ խաղի մասին. Կարևորն արագ գոլ բաց չթողենք

12:32 17.07.2019

Սկոպյեի «Մակեդոնիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանևսկին վստահ է իր թիմի ուժերի վրա «Ալաշկերտի» հետ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից առաջ.

«Ավելի շատ տեղեկություն ունենք «Ալաշկերտի» մասին, քան առաջին խաղից առաջ: 1-3 հաշիվն ինչ-որ բանի մասին խոսում է, սակայն դաշտում ուժերն այդքան անհավասար չէին և հաշիվը չէր արտացոլում խաղի ընթացքը: Հույս ունեմ, որ այս խաղում հաջողության կհասնենք, մեծ վստահություն ունենք, որ կարող ենք հասնել մեր նպատակին:

Երևանում մենք գոլ բաց թողեցինք մեր սխալներից: Հույս ունեմ, որ նման սխալներ չի լինի: Կարևոր է, որ արագ գոլ բաց չթողենք ու հնարավորության դեպքում մենք դառնանք արագ գոլի հեղինակ»,- Տանևսկու խոսքը մեջբերում է Gol.mk-ն:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» «Մակեդոնիային» հաղթել էր 3-1 հաշվով: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին, ժամը 18:30-ին:

Share |

Լրահոս

Loading...