Մակեդոնիայի դարպասապահ. Ալաշկերտի հետ խաղում հավատում եմ թիմակիցներիս

15:48 17.07.2019

Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հուլիսի 18-ին կմրցի «Մակեդոնիայի» հետ:

Առաջին խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմը հաղթել էր 3-1 հաշվով: Պատասխան խաղից առաջ մակեդոնական թիմի դարպասապահ Մարկո Յովանովսկին կարծում է, որ տան պատերը կօգնեն իրենց թիմին առաջ շարժվել.

«Այժմ ավելի լավ ենք ճանաչում մեր մրցակցին: Դա մեզ հույս է ներշնչում, որ կարող ենք լավ խաղ ցուցադրել: Երկու խաղերի արդյունքում հաղթանակ տոնելը անիրագործելի չէ: Հավատում եմ թիմակիցներիս. կփորձենք մեր լավագույն որակները ցուցադրել խաղադաշտում: Կարող ենք դրական արդյունք ցույց տալ, սակայն որքանով դա կօգնի հաջորդ փուլ դուրս գալ ՝չեմ կարող ասել»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Gol.mk-ն:

Share |

Լրահոս

Loading...