Մոդրիչը կարող է դառնալ Միլանի խաղացող

11:08 17.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան»: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ֆուտբոլիստի գործակալ Վլադո Լեմիչը վերջերս հանդիպել է իտալական ակումբի ղեկավարության հետ, որը խորվաթ ֆուտբոլիստին դիտարկում է իբրև հանդերձարանի լիդերի և երիտասարդ խաղացողների խորհրդատուի:

Դրանից բացի, հաղորդվում է նաև, որ «Ոսկե գնդակի» դափնեկրի տեղափոխության հիմնական խոչընդոտը կարող է լինել նրա աշխատավարձը: Այս պահին այն կազմում է տարեկան 12 մլն եվրո:

Անցած մրցաշրջանում Մոդրիչը ակումբային մակարդակում 46 խաղ է անցկացրել: 33-ամյա ֆուտբոլիստի ակտիվում 4 գոլ ու 8 արդյունավետ փոխանցում է: «Ռեալի» հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվական ամառ: Մոդրիչի տրանսֆերային արժեքը 20 մլն եվրո է:

Share |

Լրահոս

Loading...