ՄՅՈւ-ն ընկերական խաղում ջախջախեց Լիդսին (տեսանյութ)

17:41 17.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պատրաստվել գալիք մրցաշրջանին:

Սուլշերի թիմն այսօր ընկերական հանդիպում է անցկացրել «Լիդսի» հետ: Խաղը կայացել է Ավստրալիայում:

Մանչեսթերյան թիմը 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսում գոլի հեղինակ են դարձել Գրինվուդը և Ռեշֆորդը: Երկրորդ կեսում աչքի են ընկել Ջոնսը և Մարսիալը:

 

Share |

Լրահոս

Loading...