Նեյմար. Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

18:24 17.07.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը «Բարսելոնայի» ավագ և հարձակվող Լիոնել Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

«Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Լավագույնը, որին ես երբևէ տեսել եմ։ Նրա հետ հիանալի դուետ ունեինք։ Միշտ շատ հաճելի էր խաղալ Լեոյի հետ, նա նաև հիանալի ընկեր է», - Նեյմարի խոսքը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ 27-ամյա բրազիլացին «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին։ Վերջերս տեղեկություններ են տարածվել, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ Կատալոնիա:

Share |

Լրահոս

Loading...