Օզիլը փոխել է սանրվածքն ու դարձել շիկահեր

09:40 17.07.2019

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ներկել է մազերն ու դարձել շիկահեր: Օզիլի նոր կերպարի լուսանկարը «Թվիթերում» հրապարակել է Bleacher Report-ը:

Ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկից «Արսենալը» փորձում է վաճառել ֆուտբոլիստին, սակայն ոչ մի առաջարկ չի ստացել նրա վերաբերյալ, բացառությամբ թուրքական «Ֆեներբահչեից», որը ցանկանում է վարձակալել կիսապաշտպանին և վճարել նրա աշխատավարձի միայն մի մասը:

Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:

Share |

Լրահոս

Loading...