Պոգբայի տրանսֆերի հարցը հանգուցալուծում է ստանում

14:49 17.07.2019

Մադրիդի «Ռեալն», ամենայն հավանականությամբ, չի գնի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:

Անգլիական ակումբը 26-ամյա խաղացողի համար պահանջում է 200 մլն եվրո: «Սերուցքայինները», սակայն, մտադիր էին շատ ավելի քիչ վճարել ֆրանսիացու համար:

Marca-ն գրում է, որ «կարմիր սատանաները» նման քայլով ցանկացել են հասկացնել, որ չեն պատրաստվում վաճառել Պոգբայի տրանսֆերը: Մանչեսթերյան ակումբում հույսեր են կապում աշխարհի չեմպիոնի հետ ու թիմի խաղը ցանկանում են կառուցել նրա շուրջ:

Պոգբան այս օրերին ՄՅՈւ-ի հավաք է անցկացնում Ավստրալիայում ու չի փորձում ինչ-որ քայլեր ձեռնարկել ակումբից հեռանալու համար:

Share |

Լրահոս

Loading...