Բորուսիան և Puma-ն հովանավորչական խոշոր պայմանագիր են կնքել

16:10 17.07.2019

Դորտմունդի «Բորուսիան» համաձայնության է եկել Puma-ի հետ նոր հովանավորչական պայմանագրի շուրջ: Այս մասին հաղորդում է Bild-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 10 տարով նախատեսված նոր պայմանագիրը գերմանական ակումբին 300 միլիոն եվրո կբերի: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից:

«Մենք ակտիվ բանակցություններ ենք վարում Puma-ի հետ, և դրանք արդեն մոտ են ավարտին: Ես չեմ մեկնաբանի թվերը: Բայց կարող եմ ասել՝ «Բորուսիան» կնքել է շատ ավելի շահավետ պայմանագիր, քան նախկինում», - ասել է «Բորուսիայի» տնօրեն գործադիր Կարստեն Կրամերը:

Share |

Լրահոս

Loading...