Շկուպիի գլխավոր մարզիչը հավատում է, որ իր թիմը կարող է հաղթահարել Փյունիկի արգելքը

15:19 17.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկը» մրցում է մակեդոնական «Շկուպիի» հետ:

Թիմերի միջև առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշիվը: Պատասխան խաղից առաջ մակեդոնական թիմի գլխավոր մարզիչ Ումիտ Կարանը վստահ է ու հավատում է, որ իր ֆուտբոլիստները կհաղթահարեն երևանյան թիմի արգելքը.

«Հնարավոր է՝ առաջին խաղում ոչ մեկ չէր սպասում իրադարձությունների նման զարգացման: «Փյունիկը» փոքր թիմի տպավորություն ամենևին էլ չթողեց, ու կարծում եմ՝ քչերն էին հավատում, որ հանդիպումը կավարտվի 3-3 հաշվով: Ֆուտբոլում պետք է հավատաս քո ուժերին:

Առաջին խաղում, 1-3 հաշվի ժամանակ, ունեինք մի քանի լավ հնարավորություններ, որոնցից չօգտվեցինք: Նման սխալները Եվրոպայում չեն ներվում: Առաջնությունում սխալվելու իրավունք ունենք, սակայն ոչ Եվրոպայում: Ցանկանում ենք լավ ներկայացնել Մակեդոնիան. դա մեծ օգուտ է տալիս մեզ ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Փյունիկը» լավ մրցակից է, սակայն մենք էլ պատասխան խաղից առաջ ձեռնտու հաշիվ ունենք: Չենք պատրաստվում խաղալ 0-0 հաշվի համար. հասկանալի է՝ 90 րոպե այդ հաշիվը պահելը բարդ գործ է»,- «Շկուպիի» գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է Gol.mk-ն:

Հիշեցնենք, որ «Շկուպի»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին 22:30-ին:

Share |

Լրահոս

Loading...