Կատարյալ հիմարություն. Ռայոլան մեկնաբանել է Դե Լիգտի՝ Բարսելոնա տեղափոխվելու հավանականությունը

17:18 17.07.2019

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Մաթեյս դե Լիգտի գործակալ Մինո Ռայոլան հերքել է տեղեկությունն այն մասին, թե իր հաճախորդը կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»:

««Բարսելոնա՞»: Դուք այնքան շատ հիմարություններ եք գրել: Դե Լիգտը համար մեկն է երիտասարդ ֆուտբոլիստների թվում: Նա ունի Նեդվեդի մենթալիտետն ու Իբրահիմովիչիամբիցիաները: Նա ամեն ինչ ունի», - Ռայոլայի խոսքերն է մեջներել Goal-ը:

Առաջիկա ժամերին կարող է հաստատվել 19-ամյա հոլանդացու՝ «Յուվենտուս» տեղափոխությունը: Հուլիսի 17-ի առավոտյան ֆուտբոլիստը ժամանել է «Յուվենտուսի» մարզաբազա՝ բուժզննում անցնելու: Եթե ամեն բան կարգին լինի, ֆուտբոլիստի և ակումբի միջև կկնքվի 5 տարվա պայմանագիր:

Share |

Լրահոս

Loading...