Ռայոլա. Յուվենտուսը լավագույն տարբերակն է Դե Լիգտի համար

14:13 17.07.2019

Մինո Ռայոլան՝ «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտի գործակալը, մեկնաբանել է իր հաճախորդի առաջիկա տեղափոխությունը «Յուվենտուս»:

«Հարցն այն չէ, թե ով էր ավելի շատ ցանկանում ստանալ Դե Լիգտին, բայց «Յուվենտուսը» լավագույն տարբերակն է նրա համար: Պաշտպանի համար կարևոր է Իտալիայում խաղալը: Այստեղ նա կարող է դառնալ լավագույնն աշխարհում: Սա անհրաժեշտ է նրա կարիերայի համար», - Ռայոլայի խոսքերն է մեջբերել MAJ թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ Դե Լիգտը Թուրին է ժամանել հուլիսի 16-ի երեկոյան: Առավոտյան ֆուտբոլիստն արդեն ժամանել էր բուժզննման: Եթե ամեն ինչ կարգին լինի, հոլանդացին 5 տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ:

Share |

Լրահոս

Loading...