Սուլշեր. ՄՅՈւ-ն պետք է ձգտի տեղ զբաղեցնել եռյակում

15:09 17.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է հաջորդ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին:

«Մենք պետք է ձգտենք ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել, քան 4-րդն է: Ես նախընտրում եմ լինել լավատես ու սխալվել, քան վատատես լինել ու ճիշտ դուրս գալ: Ես սովոր չեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 5-6-րդ տեղը զբաղեցնի, բայց դա հենց այն դիրքն է, ուր մենք հիմա գտնվում ենք: Այդպիսին է խնդրի չափը, բայց ինձ դուր է գալիս այս մարտահրավերը:

Մենք պետք է աշխատենք ֆուտբոլիստների հետ, ձեռք բերենք համապատասխան խաղացողների և շարժվենք դեպի նպատակը: Մենք կազմում ունենք որակյալ խաղացողներ: Պետք է ամեն օր աշխատենք ու չմոռանանք այն մասին, թե ինչի ենք ձգտում», - Սուլշերի խոսքերն է մեջբերել BBC-ն:

Անցած մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց 6-րդ հորիզոնականում և դուրս մնաց ՉԼ գոտուց:

Share |

Լրահոս

Loading...