Տարխանով. Չպետք է սխալներ գործենք պատասխան հանդիպմանը

23:46 17.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Շկուպի» - «Փյունիկ» պատասխան խաղից առաջ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը և թիմի պաշտպան Անտոնիո Ստանկովը պատասխանել են լրագրողների հարցերին։

«Առաջին խաղում մենք 3-3 խաղացինք, 3 գոլ բաց թողեցինք մեր սխալների պատճառով, բայց առավելություն ունեինք: Պատասխան խաղից առաջ դժվար է ասել՝ լավ է թե վատ, որ այսպիսի հաշիվ եղավ: 2-րդ փուլի խաղերում հիմնականում հաղթում էր դրսում խաղացող թիմը, տեսենքն թե ինչ կլինի:

3 գոլերն էլ եղան սխալների պատճառով, 3-րդ գոլը առհասարակ անփություն պատճառով էր: Խաղով մենք ավելի լավն էինք, պարտավոր էինք միայն հաղթանակի հասնել: Սա ֆուտբոլ է և անսպասելի արդյունքները շատ հաճախ են գրանցվում»,- նշել է ակումբի գլխավոր մարզիչը:


Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Տեսանյութը՝ «Փյունիկի» պաշտոնական կայքից

Share |

Լրահոս

Loading...