Տոնի Նադալ. 2008-ի Ուիմլբդոնի եզրափակիչն ավելի լավն էր

18:54 17.07.2019

Ռաֆայել Նադալի նախկին մարզիչ Տոնին գնահատել է Ուիմբլդոնի եզրափակչի դիտարժանությունն ու որակը, որում Նովակ Ջոկովիչը  հաղթեց Ռոջեր Ֆեդերերին մրցաշարի մենախաղերի պատմության առաջին վճռորոշ թայ-բրեյքում:

«Դա լավ հանդիպում էր երկրպագուների համար։ Դրանում եղել են բոլոր բաղադրիչները, որոնք հնարավոր են՝ Ֆեդերերի երկու մաչբոլ, հինգ ժամ։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2008-ի եզրափակիչն ավելի լավն էր։

Ուիմբլդոնից առաջ ես ասում էի, որ Ռաֆայելը մոտ կլինի հաղթանակին, քանի որ նա հաղթեց Հռոմում և Ռոլան Գարոսում ու հոգեբանորեն վերելք էր ապրում: Բայց կիսաեզրափակչում նա ցույց չտվեց իր լավագույն թենիսը։

US Open-ի ֆավորիտ եմ համարում Ջոկովիչին, քանի որ նա այս տարի հաղթել է Ուիմբլդոնում և Australian Open-ում»,-մասնագետի խոսքերը փոխանցում է tennis365-ը:

 

Share |

Լրահոս

Loading...