Տուխել. Մինչև Կոպա Ամերիկայի մեկնարկը գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ

10:22 17.07.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ ակումբը լքելու խոսակցությունները չեն դադարում:

Այս մասին իր կարծիքն է հայտնել նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը.

«Ես զայրանում եմ, երբ ֆուտբոլիստը թիմ է ժամանում ուշացումով: Սակայն մեր միջև ոչ մի տարաձայնություն չկա: Այժմ դա ակումբի և Նեյմարի խնդիրն է: Մենք միասին ենք աշխատում:

Ես տեղյակ էի, որ նա ցանկանում է լքել ակումբը մինչև Կոպա Ամերիկայի մեկնարկը: Սակայն դա նույնպես խաղացողի և ակումբի խնդիրն է: Ես թիմի գլխավոր մարզիչն եմ, ու եթե ֆուտբոլիստը գտնվում է հանդերձարանում, ուրեմն նա այդ պահին իմ խաղացողն է:

Ես պատրաստ եմ ամեն ինչին: Նեյմարի հեռանալու մասին չեմ խոսել ակումբի հետ. հանգիստ եմ այդ հարցով»,- Տուխելի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Share |

Լրահոս

Loading...