Պաշտոնական. Նյուքասլը նոր գլխավոր մարզիչ ունի

13:47 17.07.2019

Սթիվ Բրյուսը «Նյուքասլի» նոր գլխավոր մարզիչն է:

58-ամյա մասնագետը, որը նախկինում գլխավորում էր «Շեֆիլդը», նոր ակումբի հետ կնքել է  3 տարվա պայմանագիր:

Անգլիացին «Նյուքասլում» փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին, որը լքել էր ակումբը մրցաշրջանի ավարտից հետո ու տեղափոխվել Չինաստան:

Հիշեցնենք, որ նախկինում Բրյուսը գլխավորել է «Նյուքասլի» սկզբունքային մրցակցին՝ «Սանդերլենդին»:

Share |

Լրահոս

Loading...