ArmSport-ի ընթերցողները հավատում էին Արարատ-Արմենիային. հարցման ամփոփում

13:47 18.07.2019

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում պարտվեց շվեդական ԱԻԿ-ին 1:3 հաշվով ու լքեց պայքարը:

Այդուհանդերձ, ArmSport-ի հարցմանը մասնակցած երկրպագուները կարծում էին, որ երևանյան թիմը կկարողանա կրկնել Երևանում գրանցած հաջողութունը:

Հարցմանն ընդհանուր առմամբ 1454 օգտատեր է մասնակցել, որոնց մեծամասնությունը՝ 888 երկրպագու  (61.1%), հավատում էր, որ «Արարատ-Արմենիան» կհաղթահարի ԱԻԿ-ի արգելքը:

Դիմակայության ելքը ճիշտ է կանխատեսել 445 երկրպագու՝ բացասական պատասխան տալով (30,6%): Եվս 121 օգտատեր դժվարացել է պատասխանել:

«Արարատ-Արմենիան», որն առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակ էր տարել Երևանում, ընդհանուր դիմակայությունում պարտվելով 3-4 հաշվով՝ որակավորման երկրորդ փուլում իր տեղը զիջեց ԱԻԿ-ին:

Վարդան Մինասյանի թիմը պայքարը կշարունակի արդեն Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆերոնիկելի»-«Լինկոլն Ռեդ Իմպս» զույգի պարտվողի հետ:

Share |

Լրահոս

Loading...