Նունու Գոմեշն այցելել է Ծիծեռնակաբերդ, ներկա գտնվել Մ19 Եվրո-2019-ի խաղերին (լուսանկարներ)

14:37 18.07.2019

Պորտուգալիայի հավաքականի նախկին ավագ Նունու Գոմեշի հայաստանյան այցն ավարտվեց:

Գոմեշը երեկ՝ հուլիսի 17-ին, այցելել է Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Այնուհետև, պորտուգալացի նախկին ֆուտբոլիստը, որը Եվրո-2020-ի դեսպանն է, ներկա է գտնվել մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնության՝ երեկ կայացած խաղերին: 

Գոմեշը նախ եղել է «Բանանց» մարզադաշտում, որտեղ իր երկրի պատանեկան հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իսպանիայի հետ:

Այնուհետև, Վ, Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պորտուգալացին՝ ֆուտբոլային հայ գործակալներ Խորեն Քալաշյանի ու Կարեն Դոխոյանի հետ հետևել է Հայաստան-Իտալայի Մ19-երի խաղին, որում մեր ընտրանին 0:4 հաշվով պարտություն կրեց:

Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդեն այսօր կմեկնի Հայաստանից:

«Շուտով կտեսնվենք Հայաստան: Շնորհակալ եմ ընկերս, Խորեն»,- գրել է Նունու Գոմեշը՝ քիչ առաց լուսանկար հրապարակելով Զվարթնոց օդանավակայանից:

Share |

Լրահոս

Loading...