ԵԼ. Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց ու դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

20:18 18.07.2019

«Ալաշկերտը» դարձավ հայկական առաջին ակումբը եվրագավաթային այս մրցաշրջանում , որը հաղթահարեց որակավորման առաջին փուլի արգելքը:

Աբրահամ Խաշմանյանի թիմը այս փուլում հանդիպել էր Սկոպյեի «Մակեդոնիային»: Առաջին խաղում Հայաստանի գավաթակիրը հաղթել էր 3-1 հաշվով:

Պատասխան խաղից առաջ «Ալաշկերտը» հիանալի նախադրյալներ ուներ հաջորդ փուլ դուրս գալու համար, որը ձեռքից բաց չթողեց:

 

Ամբողջ խաղի ընթացքում «Ալաշկերտը» ուներ առավելություն: Առաջին խաղակեսում, չնայած, մի քանի պահերին, Խաշմանյանի ֆուտբոլիստները միայն մեկ գոլի հեղինակ դարձան: Աչքի ընկավ Նենադովիչը:

Երկրորդ կեսում «Ալաշկերտը» ևս երկու գոլի հեղինակ դարձավ:

Նախ, Նիկիտա Տանկովի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Գալվաոն: Հանդիպման վերջակետն էլ դրեց Տարոն Ոսկանյանը: Հայաստանի ընտրանու պաշտպանը գոլի հեղինակ դարձավ Վահագն Հայրապետյանի փոխանցումից հետո:

Այսպիսով, «Ալաշկերտը» հաղթում է ընդհանուր 6-1 հաշվով ու դուրս գալիս Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ: 

Հիշեցնենք, որ այսօր նման արդյունք կարող է գրանցել նաև «Փոյւնիկը», որը կրկին Մակեդոնիայում կմրցի «Շկուպիի» հետ:

Share |

Լրահոս

Loading...