Արարատն ընկերական խաղում ջախջախել է Սևանին

19:51 18.07.2019

Երևանի «Արարատը» 2019/20 մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում այսօր ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Սևանի» հետ։

Ձորաղբյուրի մարզաբազայում կայացած խաղում Սերգեյ Բուլատովի գլխավորած թիմը ջախջախիչ՝ 9-0 հաշվով հաղթանակ է տարել։ «Սևանի» դարպասը 3 գոլ է խփել Դմիտրի Ռիժովը, Դենիս Շևչուկը և Ռազմիկ Հակոբյանն աչքի են ընկել մեկական անգամ, իսկ մյուս գոլերը հեղինակել են թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին «Արարատը» Ձորաղբյուրում ընկերական հանդիպում էր անցկացրել Առաջին խմբի նորեկ «Վեստ Արմենիայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել։ Հուլիսի 21-ին էլ երևանյան թիմը խաղալու է «Լոկոմոտիվ Երևանի» հետ։

«Սևանը» նախքան «Արարատի» հետ հանդիպումը խաղացել էր «Գանձասար-Կապանի» հետ և 2-4 հաշվով պարտություն կրել։

Share |

Լրահոս

Loading...