Խաշմանյան. Սպասում էինք, որ մրցակիցը ճնշում կգործադրի

21:58 18.07.2019

«Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում ընդհանուր 6-1 հաշվով հաղթեց «Մակեդոնիային»:

Պատասխան խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմը հաղթեց 3-0 հաշվով: Հանդիպումից հետո հայ մասնագետը հայտնեց, որ չնայած հաղթանակին, խաղը ծանր ստացվեց.

«3-0 հաշվով հաղթանակ տարանք, սակայն հեշտ հանդիպում չէր մեզ համար: Առաջին խաղն ավարտվել էր 1-3 հաշվով ու այսօր սպասում էինք, որ մրցակիցը ճնշում կգործադրի: Մեզ հաջողվեց գոլ խփել, որից հետո գործն ավելի հեշտացավ: Երկրորդ խաղակեսում ինչ-որ տեղ տիրում էին նաձաեռնությանը:

Մրցակիցը շատ երիտասարդ թիմ ունի ու նրանց միայն հաջողություն եմ մաղթում, ինչպես նաև շնորհակալություն հայտնում ջերմ ընդունելության համար:

Կրկնում եմ, որ կարևոր էր առաջին րոպեներն ու առաջին գոլը: Ֆուտբոլն այժմ հոգեբանություն է:

Գալվաոն և Ավագիմյանը 20 տոկոսով են պատրաստ խաղին: Պարզապես խաղի հաշիվը թույլ տվեց, որ նրանց քիչ խաղաժամանակ տանք ու պահենք հաջորդ հանդիպումների համար»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Խաշմանյանը:

Share |

Լրահոս

Loading...