International Champions Cup. Արսենալը հաղթեց Բավարիային․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

09:07 18.07.2019

Եվրոպական թոփ ակումբները Միացյալ Նահանգներում շարունակում են նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ International Champions Cup-ի շրջանակում «Արսենալը» և «Բավարիան» ընկերական հանդիպում են անցկացրել։ 

Հանդիպումը կայացել է Քարսոն քաղաքի «Dignity Health Sports Park» ստադիոնում։ «Զինագործները» առավելության են հասել մրցակցի նկատմամբ 2-1 հաշվով։ 49-րդ րոպեին «Բավարիայի» պաշտպան Լուիս Պոզնանսկին դարձել է ինքնագոլի հեղինակ։ Րոպեներ անց Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ Խաղավարտից երկու րոպե առաջ «Արսենալին» հաղթանակ է պարգևել Էդվարդ Նկետիան։ 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է հանդիպման 64-րդ րոպեին։ 

Share |

Լրահոս

Loading...