Պաշտոնական. Աթլետիկոն ձեռք բերեց Ռեալի սանին

16:28 18.07.2019

Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է «Էսպանյոլի» պաշտպան Մարիո Էրմոսոյին ձեռք բերելու մասին: 

24-ամյա ֆուտբոլիստը, ով Մադրիդի «Ռեալի» սան է, հինգ տարվա պայմանագիր է կնքել «Աթլետիկոյի» հետ: Գործարքի արժեքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ռոխիբլանկոսները» 40 միլիոն եվրո են վճարելու Էրմոսոյի համար, որը կազմում էր ֆուտբոլիստի հրաժարագինը: Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստը տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ կարող է ստանալ: 

«Աթլետիկոն» երեկ հայտարարեց նաև «Տոտենհեմի» պաշտպան Կիրան Տրիպյեին գնելու մասին: Անգլիացու համար մադրիդցիները 20 միլիոն ֆունտ են վճարել: 

Մարիո Էրմոսոն կենտրոնական պաշտպան է: Ենթադրվում է, որ նա փոխարինելու է Դիեգո Գոդինին, ով ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Միլանի «Ինտեր»: 

 

Share |

Լրահոս

Loading...