Բարսելոնայի ֆուտբոլիստը կտեղափոխվի Խետաֆե

10:48 18.07.2019

«Բարսելոնայի» պաշտպան Մարկ Կուկուրելյան մոտ է «Խետաֆե» տեղափոխվելուն, տեղեկացնում է goal.com-ը:

20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը մադրիդյան ակումբին կարժենա 10 միլիոն եվրո։ Օրերս կատալոնական ակումբը 4 միլիոն եվրոյով գնել էր ֆուտբոլիստին «Էյբարից»: Պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Բորուսիան» ու «Միլանը»։

Այժմ «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Բետիսի» պաշտպան Խունիոր Ֆիրպոյին, որը դիտարկվում է որպես Ժորդի Ալբայի փոխարինող:

Share |

Լրահոս

Loading...