Շաքիլ Օ'Նիլ. Իմ խաղալու տարիներին խաղացողները ուզում էին մրցակցել այլ ոչ թե միավորվել

12:40 18.07.2019

NBA-ի պատվո սրահի անդամ Շաքիլ Օ՜Նիլը խոստովանել է, որ նրան դուր չի գալիս NBA-ի ներկայիս տենդենցը, որով մեկ թիմում մի քանի սուպերաստղեր են հավաքվում: Մասնակցելով Jimmy Kimmel Live! հաղորդմանը՝ Շաքը ասել է, որ Լոս Անջելեսի երկու ակումբներից և ոչ մեկում չէր ցանկանա խաղալ՝ ո՛չ «Լեյքերսում», ո՛չ էր «Քլիպպերսում»: 

«Ես այդ երկու թիմերից ոչ մեկին էլ չեմ ընտրի: Իմ խաղալու տարիներին խաղացողները ուզում էին մրցակցել այլ ոչ թե միավորվել: Ես կսպասեի, թե որ թիմում են հավաքվում բոլոր աստղերը և կտեղափոխվի այլ ակումբ: Ես կընտրեի թիմի, որին սուպերաստղ է պետք և ցույց կտայի այդ տղաներին, թե ինչպես է պետք հաղթել այդ սուպերթիմերին»,-ասել է Օ՛Նիլը Jimmy Kimmel Live! հաղորդման ժամանակ: 

Միջմրցաշրջանի ընթացքում NBA-ում մի շարք աստղային տրանսֆերներ են եղել, որոնք էլ պատճառ են հանդիսացել լեգենդար բասկետբոլիստի նման դիտարկման համար: Մասնավորապես, «Տորոնտո Ռեպտորսի» հարձակվող Կավայ Լեոնարդը և «Օկլահոմա Տանդերի» հարձակվող Պոկ Ջորջը տեղափոխվել են «Քլիպպերս»: «Լեյքերսի» շարքերն է համալրել են Էնթոնի Դևիսը և Դեմարկուս Կազինսը: 

 

Share |

Լրահոս

Loading...