ՉԼ որակավորման փուլ. Ղարաբաղը և ԲԱՏԵ-ն դուրս եկան հաջորդ փուլ

01:00 18.07.2019

Այսօր ավարտվեցին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները:

Ադրբեջանական  «Ղարաբաղը» պարտության մատնեց Ալբանիան ներկայացնող «Պարտիզանին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0: Առաջին հանդիպմանը գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Մյուս հանդիպումներից՝ բելառուսական ԲԱՏԵ-ն հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Պյաստի» նկատմամբ` 2-1: Լեհաստանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով:

Շոտլանդիական հեղինակավոր ակումբներից մեկը՝ «Սելթիկը», 2-1 հաշվով հաղթեց բոսնիական «Սարաևոյին»՝ դուրս գալով որակավորման հաջորդ փուլ: Առաջին հանդիպումն ավարտվել էր շոտլանդացիների հաղթանակով՝ 3-1:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» 3-1 հաշվով պարտություն կրեց շվեդական ԱԻԿ-ից և ընդհանուր դիմակայությունում գրանցելով 4-3 հաշիվը` դուրս մնաց հետագա պայքարից: Մեր ակումբը մրցելույթները կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլից:

Share |

Լրահոս

Loading...