UFC-ի նախագահը նշել է, թե երբ կվերադառնա ՄաքԳրեգորը

16:54 18.07.2019

UFC-ի նախագահ Դենա Ուայթը պատմել է, թե երբ կարող է վերադառնալ կազմակերպության երբեմնի չեմպիոն իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը: 

«Կարծում եմ՝ Քոնորը կվերադառնա կամ 2019-ի վերջին կամ էլ 2020-ի սկզբին: Տեսնենք, թե ինչպես կընթանան սեպտեմբերյան մրցաշարերը: Ո՛չ, Քոնորը չի մենամարտելու Նուրմագամեդով - Պորյե մենամարտի հաղթողի հետ: Բայց անկախ այդ մենամարտի արդյունքից՝ դիվիզիոնում բազմաթիվ փոփոխություններ են լինելու»,-Ուայթի խոսքերն է մեջբերում TMZ-ն: 

ՄաքԳրեգորը ելույթ չի ունենում 2018 թվականի հոկտեմբերից, երբ պարտվեց Խաբիբ Նուրմագամեդովին: Մենամարտից հետո մասսայական ծեծկռտուք սկսվեց, որից հետո երկու մարզիկներն էլ երկար ժամանակով որակազրկվել էին: 

Հավելենք, որ այս ընթացքում Քոնոր ՄաքԳրեգորը հայտարարեց MMA-ից հեռանալու մասին, սակայն հայտարարությունից օրեր անց ակնարկեց, որ կարող է վերադառնալ: 

Share |

Լրահոս

Loading...