Ձանիոլոն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

13:19 18.07.2019

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: 

Independent-ի տեղեկություններով՝ «կարմիր սատաները» ցանկանում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել իտալացի կիսապաշտպանին: Ավելի վաղ ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել ակումբից հեռանալու: 

Հավելենք, որ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև Լոնդոնի «Տոտենհեմը»: 

Նիկոլո Ձանիոլոն «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից: 

Share |

Լրահոս

Loading...