ԵՎՐՈ-2019. B խմբում կայացան երկրորդ տուրի հանդիպումները

22:58 18.07.2019

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության B խմբում այսօր կայացան երկրորդ տուրի հանդիպումները:

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում Նորվեգիայի Մ19 հավաքականը մրցեց Չեխիայի Մ19 ընտրանու հետ: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով:

«Բանանց» մարզադաշտում էլ Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքականը հաղթանակի հասավ Իռլանդիայի իր հասակակիցների նկատմամբ: Խաղն ավարտվեց 1-0 հաշվով, իսկ միակ գոլը խփեց Իսիդորը:

Այս տուրից հետո Ֆրանսիայի ընտրանին 6 միավորով առաջին տեղում է: Նորվեգիան 2 միավորով երկրորդն է: Իռլանդիայի ու Չեխիայի հավաքականները մեկ միավոր ունեն:

Share |

Լրահոս

Loading...