Հայ պաշտպան Գաել Անդոնյանի կարիերայի անհասկանալի ընթացքը շարունակվում է:
Տարեսկզբին «Այաչոն» խզել էր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը: Այնուհետև տեղեկություն կար այն մասին, որ Գաելը մարզվում է հայկական «Մարտիկ» թիմում: Ըստ lamarseillaise.fr կայքի՝ ակումբը պատկանում է Երևանի «Արարատի» սեփականատեր Վարդան Սրմաքեշին:
Treize-ն հայտնում է, որ Անդոնյանը պայմանագիր է ստորագրել «Մարտիկի» հետ:
Թիմը հանդես է գալիս Ֆրանսիայի ազգային-2 D դիվիզիոնում (դասակարգմամբ 4-րդ դիվիզիոն):