Գանձասար-Կապանը պարտվել է ընկերական խաղում (տեսանյութ)

21:12 18.07.2019

Բուլղարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում ստուգողական երկրորդ հանդիպումն անցկացրեց «Գանձասար-Կապանը»։ Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Բորեց» ակումբն էր։ Խաղն ավարտվեց մակեդոնական թիմի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1-0։ 

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը կապանյան թիմը կանցկացնի վաղը, մրցակիցը բուլղարական «Բելասիցա» թիմն է։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 12։00-ին։

Share |

Լրահոս

Loading...