Գաուֆը առանց որակավորման փուլի կարող է հայտնվել US Open-ի հիմնական ցանցում

17:42 18.07.2019

US Open-ի կազմակերպիչները մտադիր են հնարավորություն ընձեռել աշխարհի 141-րդ ռակետ Կորի Գաուֆին մրցաշարի հիմնական ցանցում հայտնվելու առանց որակավորման փուլի արգելքը հաղթահարելու: Այս մասին է հաղորդում New York Post-ը: 

Խնդիրը նրանում է, որ համաձայն WTA-ի կանոնների՝ 16 տարին չլրացած թենիսիստուհիները մեկ մրցաշրջանի ընթացքում կարող են երեք անգամ օգտվել «wild card»-ից: Ավելի վաղ այս մրցաշրջանում Գաուֆը «wild card» էր ստացել Մայամիում, ինչպես նաև Ռոլան Գարոսի և Ուիմբլդոնի որակավորման փուլերում: 

«Մենք ուզում ենք, որպեսզի Կոկոն լինի US Open-ի հիմնական ցանցում: Նա, անկասկած, գրավել է թենիսի երկրպագուների սրտերը: Ամեն օր չէ, որ նրա տարիքի թենիսիստուհին ստիպում է բոլորին խոսել իր մասին»,-ասել է USTA-ի հաղորդակցության գծով տնօրեն Քրիս Վիդմայերը: 

Հիշեցնենք, որ Կորի Գաուֆը Ուիմբլդոնի մրցաշարում հասել էր մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ զիջել էր Սիմոնա Հալեպին: Կորի Գաուֆի ուիմբլդոնյան տրիումֆին և կյանքի պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ:  

Share |

Լրահոս

Loading...