Գվարդիոլան ցանկանում է Ալվեսին տեսնել իր թիմում, սակայն լեգիոներների լիմիտը խանգարում է

09:31 18.07.2019

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է թիմի կազմում տեսնել Բրազիլիայի հավաքականի ավագ Դանի Ալվեսին, ում հետ նախկինում աշխատել է «Բարսելոնայում»:

Տրանսֆերի իրականացման համար արգելք կարող հանդիսանալ լեգիոներների լիմիտը, հաղորդում Է Globo Esporte-ն:

Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ կանոնակարգի համաձայն՝ ակումբի հայտացուցակում կարող են լինել 17 լեգեոներներ, այդ պատճառով Ալվեսի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակում հաջող պայմանագիր կնքելուց հետո «Սիթին» պետք է վաճառի գոնե մեկ խաղացողի։

Բրազիլիայի հավաքականի կազմում Ալվեսը դարձել է վերջերս կայացած Ամերիկայի Գավաթի հաղթող, ինչը նրան թույլ է տվել դառնալ աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Ֆուտբոլիստը նաև ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ 

Share |

Լրահոս

Loading...