«Ինտերը» հայտնել է 2018/19 մրցաշրջանի ընթացքում ակումբի ռեկորդային եկամուտների մասին։ Միլանյան ակումբը ֆինանսական հաշվետվությունը հրապարակել է իր պաշտոնական կայքում:
Նոր տվյալների համաձայն՝ ակումբի եկամուտն նախորդ մրցաշրջանի համեմատ աճել է 20 տոկոսով և կազմել 417 մլն եվրո: Դա ակումբի ամենաբարձր ցուցանիշն է ողջ պատմության ընթացքում:
«Ինտերը» նաև նշել է հովանավորչական շահույթի 9 տոկոսով ավելացման մասին, որը մրցաշրջանի արդյունքներով կազմել է 138 մլն եվրո: 2018/19 մրցաշրջանում ակումբի ծախսերը կազմել են 48,8 մլն եվրո և կապված են տրանսֆերային գործունեության հետ:
Իտալիայի առաջնության 9 տուրից հետո «Ինտերը» 22 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը։