Իրանցի կանանց թույլ կտան այցելել ԱԱ-2022-ի խաղերին

15:25 18.07.2019

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնել է թույլատրել կանանց այցելել ԱԱ-2022-ի ընտրական խաղերին:

Այսօր ՖԻՖԱ-ն հայտնել է, որ այդ հարցով Ջանի Ինֆանտինոյի նամակին դրական պատասխան է տվել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջին: Սակայն որոշումն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նաև Իրանի կառավարության հավանությունը։

Իրանում կանանց արգելված է մարզադաշտ այցելել 1981 թվականից՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո: ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարում Իրանը կմրցի Իրաքի, Բահրեյնի, Կամբոջայի և Հոնկոնգի հետ:

Share |

Լրահոս

Loading...