Նեյմարի հայրը պատրաստ է հանդիպել Յուվենտուսի ներկայացուցիչների հետ

09:17 18.07.2019

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի ապագայի հարցը դեռևս անորոշ է մնում։ Ֆուտբոլիստը չի ցանկանում մնալ Փարիզում։ 

Ինչպես տեղեկացնում Rai Sport-ի լրագրող Պաոլո Պագանինին, 27-ամյա բրազիլացու հայրը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, պատրաստ է հանդիպել «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ Թուրինում։ Նեյմարի հայրը ուղիներ է փնտրում որդու տեղափոխությունը իրականություն դարձնելու համար։ 

«Յուվենտուսում» մտածում են, որ կարելի է օգտագործել հարմար պահը ու այն փաստը, որ Նեյմարը չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում։ Նման հնարավորություն միգուցե այլևս չլինի։ 

Հիշեցնենք, որ Նեյմարը ամեն գնով ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից։ Հավանական տարբերակներ են նաև «Բարսելոնա» և «Բավարիա» տեղափոխությունները։  

Share |

Լրահոս

Loading...