Պաշտոնական. Դե Լիգտը պայմանագիր ստորագրեց Յուվենտուսի հետ

11:04 18.07.2019

Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մաթիաս Դե Լիգտի հետ պայմանագիր կնքելու մասին: 

«Բիանկոներիի» պաշտոնական կայքը հաղոդում է, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: «Յուվենտուսը» 75 միլիոն եվրո է վճարել 19-ամյա ֆուտբոլիստի համար: Եվս 10,5 միլիոն եվրոն «Այաքսը» ստանալու է բոնուսների տեսքով: 

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան հոլադացի պաշտպանը ժամանել էր Թուրին: Երեկ Դե Լիգտը բուժզննում էր անցել, իսկ այսօր արդեն պայմանագիր է կնքել ակումբի հետ: 

Մաթիաս Դե Լիգտը Ամստերդամի «Այաքսի» սան է: 2017 թվականի մայիսի 24-ին նա յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ դառնալով եվրագավաթների եզրափակիչներին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: ՄՅՈւ-ի հետ եզրափակչի օրը նա 17 տարեկան և 285 օրեկան էր: 

Share |

Լրահոս

Loading...