Նուրմագամեդովի մենեջեր. Մեյվեզերը աղաչում է Խաբիբի հետ մենամարտելու համար

11:10 18.07.2019

Ալի Աբդելազիզը՝ UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմադամեդովի մենեջերը, հայտնել է, որ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը ցանկանում է մենամարտել ռուս մարզիկի հետ: Նուրմագամեդովը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել Մեյվեզերի հետ այն բանից հետո, երբ հոկտեմբերին հաղթեց Քոնոր ՄաքԳրեգորին: 

«Ես ձեզ մեկ բան կասեմ. Ֆլոյդը աղաչում է Խաբիբի հետ մենամարտելու համար: Նա աղաչում է: Ֆլոյդի մոտ փողերը վերջացել են: Ինձ հետ կապ են հաստատում Խաբիբի և Ֆլոյդի միջև մենամարտի համար: Սակայն մեզ դա չի հետաքրքրում: Ներկա պահին մենք մտածում ենք միայն Դաստին Պորյեի հետ մենամարտի մասին:

Մեր դիվիզիոնում բազմաթիվ մարտիկներ կան: Խաբիբը կարող է մրցել նաև Ժորժ Սեն-Պիերի հետ: Կարծում եմ՝ նա կհանդիպի Նուրմագամեդովի հետ ավելի շուտ քան Տոնի Ֆերգյուսոնը»,-Խաբիբի մենեջերի խոսքերն է մեջբերում TMZ-ն:

 

 

Share |

Լրահոս

Loading...