Պաշտոնական․ Դեսիրեն հեռացել է Լոռիից

21:47 18.07.2019

«Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեի վարձակալության ժամկետը վանաձորյան ակումբում ավարտվել է, և  ֆուտբոլիստի բոլոր իրավունքները կրկին պատկանում են Հայիթին ներկայացնող «Միրեբալայիս» ակումբին: 

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ երկարատև և ծանր բանակցություններն արդյունք չեն տվել, և «Լոռին» չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ Դեսիրեի ակումբի հետ՝ ֆուտբոլիստին Վանաձորում պահելու հարցում:

Ջոնել Դեսիրեն «Լոռիի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել է 17 գոլի և 5 գոլային փախանցման հեղինակ: Հայիթիի ազգային հավաքականի հարձակվողը ճանաչվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Դեսիրեին կատարած մեծ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար: Ակումբը հաջողություն է մաղթում Ջոնելին հետագա ընթացքում:

Share |

Լրահոս

Loading...