Լոռիի գլխավոր մարզչի նախաձեռնությամբ Վանաձոր է ժամանել Ռասմուս Ֆլագստադը (տեսանյութ)

21:35 18.07.2019

«Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի նախաձեռնությամբ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվել է դանիացի մարզիչ Ռասմուս Ֆլագստադը, որը մեկ շաբաթ մարզումներ է անցկացրել տարբեր տարիքային խմբերի հետ: Այս մասին տեղեկանում ենք վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից։

Դանիացի մարզիչը երեխաներին ծանոթացրել է տարբեր նորարարությունների հետ։

ՈւԵՖԱ-ի B կարգի արտոնագիր ունեցող մարզիչը ներկա է գտնվել նաև «Լոռի» ՖԱ գլխավոր թիմի մարզումներին, ստացել է մասթեր-կլասներ մարզչական շտաբից:

«Լոռիի» մամուլի ծառայությունը գրում է, որ ակումբը շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը, ուշադրության կենտրոնում պահել ակադեմիայի սաներին, ինչպես նաև ջանք չի խնայում Լոռու մարզում ֆուտբոլի մասսայականության մակարդակը բարձրացնելու համար:

Share |

Լրահոս

Loading...