Մեքսիկայում երիտասարդ ֆուտբոլիստ է սպանվել

09:47 18.07.2019

Մեքսիկայում մահացել է «Դորադոս դե Սինալոա» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Միրշա Ֆրանսիսկո Էրերա Գաստելումը, հաղորդում է Infobae-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ չորս անհայտ անձինք հարձակվել են 20-ամյա ֆուտբոլիստի վրա տեղի ռեստորաններից մեկում,  որտեղ նա եկել էր մարզման ավարտից հետո։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղայի կյանքը, մահը արձանագրվել է ոստիկանների ժամանման պահին:

Այս պահին Մեքսիկայի իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի պատճառները։ Մասնավորապես, արդյո՞ք ֆուտբոլիստը դարձել է պատվիրված հանցագործության զոհ, թե տեղի է ունեցել ոչ դիտավորյալ փողոցային կռիվ, որը հանգեցրել է ծանր հետևանքների:

Երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում: «Դորադոսի» հիմնական թիմի գլխավոր մարզիչը 2018-2019 թվականներին եղել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:

Share |

Լրահոս

Loading...