Կլոպ․ Առանց Միլների նման խաղացողների ֆուտբոլում հաջողությունը հնարավոր չէ

23:59 18.07.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովասանքով է խոսել թիմի կիսապաշտպան Ջեյմս Միլների մասին։

«Միլների նման ֆուտբոլիստ ունենալը շատ կարևոր է։ Նա մեծ առաջընթաց է գրանցել՝ խաղալով տարբեր դիրքերում։ Միայն սպորտում կարող ես 33 տարեկան մարդու մասին ասել, որ ծեր է։ Հույս ունեմ՝ Միլների մոտ ամեն ինչ դեռ առջևում է։ Քանի դեռ ես «Լիվերպուլում» եմ, նրա նման տղայի համար միշտ տեղ կգտնվի։

Հեշտ չէ ղեկավարել Միլներին, քանի որ նա շատ տարբերվող մտածողություն ունի։ Ջեյմսը սիրում է լսել պատճառները, թե ինչու է պետք այսպես խաղալ, ոչ թե այնպես։ Չգիտեմ՝ «Լիվերպուլում» ինչ են մտածել, երբ նրա հետ պայմանագիր են կնքել, սակայն դա փայլուն միտք է եղել։

Առանց Միլների նման խաղացողների ֆուտբոլում հաջողությունը հնարավոր չէ։ Առանց նրա մեզ համար շատ-շատ դժվար կլիներ»,- Կլոպի խոսքը մեջբերել է Liverpool Echo-ն։

Share |

Լրահոս

Loading...