Մխիթարյան. Շնորհակալություն Լոս Անջելեսին ջերմ ընդունելության համար

11:32 18.07.2019

Լոնդոնի «Արսենալը» International Champions Cup-ի շրջանակում 2-1 հաշվով առավելության է հասել «Բավարիայի» նկատմամբ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը: 

Խաղի ավարտից հետո «Արսենալի» հայազգի ֆուտբոլիստը գրառում է կատարել Facebook-յան իր էջում.

«Հիանալի էր դաշտ վերադառնալ առաջին ստուգողական հանդիպման համար: Շնորհակալություն, Լոս Անջելե՛ս, ջերմ ընդունելության համար»,-գրել է Մխիթարյանը հանդիպումից հետո: 

Share |

Լրահոս

Loading...