Միլանը ցանկանում է գնել Մոդրիչին

10:26 18.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում: 

Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, «Միլանը» քայլեր է ձեռնարկելու «Ոսկե գնդակի» դափնեկրին գնելու համար: Ինքը՝ Մոդրիչը, մտադիր չէ հեռանալ «արքայական» ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հաղորդվում է, որ չնայած տարատեսակ առաջարկներին՝ «Ռեալը» չի դիտարկելու դրանցից և ոչ մեկը: 

Լուկա Մոդրիչը երկու տարվա պայմանագիր ունի «արքայական» ակումբի հետ: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ևս ցանկանում է, որ Մոդրիչը մնա Մադրիդում: 

Ավելի վաղ 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր միլանյան մեկ այլ ակումբ «Ինտերը»: 

Share |

Լրահոս

Loading...