Մոյզե Կինի ծառայություններով երեք ակումբներ են հետաքրքրված

14:45 18.07.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը հայտնվել է եվրոպական երեք ակումբների հետաքրքրության շրջանակում: 

Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, Կինի ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնը», Դորտմունդի «Բորուսիան» և «Ինտերը»: 19-ամյա հարձակվողը, սակայն, չի ցանկանում հեռանալ «Յուվենտուսից»: 

«Յուվենտուսը» ևս չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին և նոր պայմանագիր է ուզում առաջարկել Կինին: Նոր պայմանագրով Կինը տարեկան 2 միլիոն եվրո է վաստակելու: 

Նախորդ մրցաշրջանում Կինը 7 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում է կատարել 17 խաղերում: 

Share |

Լրահոս

Loading...