Հայտնի է դարձել, թե ինչ է ասել Պերեսը Զիդանին Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ

15:48 18.07.2019

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե ինչ է ասել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ: 

ESPN-ի հաղորդմամբ՝ Պերեսը հայտնել է Զիդանին, որ Պոգբայի ձեռքբերումը շատ դժվար գործընթաց է: Զիդանը հայտնել է ակումբի նախագահին և գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին, որպեսզի նրանք ևս մեկ քայլ ձեռնարկեն «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպանին գնելու համար: «Ռեալում» Պոգբայի տրանսֆերը գրեթե անհավանական են համարում, քանի որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «արքայական» ակումբը արդեն իսկ 300 միլիոն եվրո է ծախսել տրանսֆերների վրա: 

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացրել են Պոգբայի տրանսֆերային արժեքը՝ 26-ամյա ֆրանսիացու համար սահմանելով 200 միլիոն եվրո: 

Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2016 թվականի ամռանից: «Մանկունյանցիների» հետ նա նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը: 

Share |

Լրահոս

Loading...