Կատարյալ. Փյունիկն առաջին կեսից հետո 2-0 հաղթում է (տեսանյութ)

23:19 18.07.2019

Երևանի «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպել է մակեդոնական «Շկուպիին»:

Առաջին խաղում թիմերը գոլառատ ոչ-ոքի էին խաղացել՝ 3-3: Պատասխան խաղում երևանյան թիմն անկասելի է:

Առաջին խաղակեսից հետո Տարխանովի թիմը հաղթում է 2-0 հաշվով:

Նախ, ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Արտակ Եդիգարյանը: Առաջին խաղակեսի վերջնամասում էլ Էրիկ Վարդանյանի փոխանցումից հետո աչքի է ընկել Արթուր Միրանյանը:

Այսպիսով, «Փյունիկն» այս պահին առավելության է հասնում 5-3 հաշվով: Երկրորդ խաղակեսին ուղիղ հեռարձակմամբ հետևեք այստեղ:

Հիշեցնենք, որ այսօր Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլը հաղթահարել էր «Ալաշկերտը», որը ընդհանուր 6-1 հաշվով հաղթել էր «Մակեդոնիային»:

Share |

Լրահոս

Loading...