Ռուսական ակումբները հետաքրքրված են Շյուռլեի ծառայություններով

16:17 18.07.2019

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Անդրե Շյուռլեն այս ամռանը կարող է հայտնվել Ռուսաստանում, հաղորդում է Championat.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի համար պայքարում են Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու «Սպարտակը»: Ինքը՝ գերմանացին, դեմ չէ ուժերը փորձել ՌՊԼ-ում։

Նախորդ մրցաշրջանը Շյուրլեն վարձավճարով անց է կացրել «Ֆուլհեմում»: Ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ: 28-ամյա գերմանացու պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Share |

Լրահոս

Loading...